Բուժում
Ճառագայթային թերապիայի հետևանքները
Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել:
Եթե ախտորոշումը կատարվում է վաղ փուլում, հիվանդությունը հաղթահարելու շանսերը կտրուկ ավելանում են: ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս բուժել և հյուսվածքներում տեղակայված ուռուցքները, և ոսկրերում և մկաններում եղած նորագոյացությունները: Բժիշկների ջանքերի շնորհիվ շատ մարդիկ են երկրորդ կյանք ստանում և նորմալ ապրում: Վիրաբույժ ուռուցքաբաններն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարելիս ոչ միայն վիրահատական մեթոդներ են կիրառում, այլև այլ մեթոդների օգնությանն են դիմում, ինչպիսիք են ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան: Ըստ հիվանդության զարգացման աստիճանի, ինչպես նաև ախտահարված հատվածի, բժիշկները որոշում են թե որ մեթոդը կամ մեթոդները պետք է կիրառել տվյալ դեպքում:
Իհարկե, ճառագայթային թերապիայի հետևանքներն այնքան էլ հաճելի չեն, քանի որ ճառագայթն ազդում է որոշակի հատվածի վրա (մաշկի կամ ոսկրի ախտահարված հատված), այդ հատվածից էլ սկսվում են հետևանքները, այնուհետև կարող են տարածվել ողջ օրգանիզմով:
Ամենատարածված հետևանքը, թերևս, հնարավոր կարմրությունն է կամ գրգռվածությունը այն հատվածի, որի վրա ուղղվել է ճառագայթը: Սովորաբար այդ ախտանշաններն անհետանում են կուրսն ավարտելուց և օրգանիզմի վերկանգնվելուց հետո:
Եթե ճառագայթային թերապիան անցկացվում է պարանոցի հատվածում կամ գլխին, տհաճ զգացողություններ կարող են լինել բերանում, չորություն, հնարավոր է լորձաթաղանթի գրգռվածություն, համային զգացողությունների փոփոխություն: Ցավ կարող է լինել ականջներում և կուլ տալիս, երբեմն նաև մազաթափություն է արձանագրվում:
Եթե թերապիան անցկացվում է կրծքավանդակի հատվածում, հիվանդի մոտ դիտվում է շնչառության և կլման ակտի դժվարացում, շնչահեղձություն և հազ, ինչպես նաև հյուսվածքներում այտուց և ցավային զգացողություն:
Կոնքային հատվածում անցկացված ճառագայթային թերապիան կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, միզարձակման, աղիների աշխատանքի խանգարում, կանանց մոտ հնարավոր է մենստրուացիայի խանգարում, տհաճ զգացողություններ արգանդում (ցավ, չորություն), ճառագայթային թերապիան բացասաբար է անդրադառնում նաև պտղի վրա: Տղամարդկանց մոտ կարող է դիտվել էրեկտիլ դիսֆունկցիա, սերմնաբջիջների և դրանց բեղմնավորման հատկությունների նվազում: Այս ժամանակահատվածում բժիշկները խորհուրդ են տալիս չպլանավորել երեխա ունենալ:
Եթե պացիենտին առաջին անգամ պետք է կատարվի ճառագայթային թերապիա, նրա մոտ դիտվում է գրգռվածություն, տրամադրության փոփոխություն, քնկոտություն, հոգնածություն, դեպրեսիվ երևույթներ, հնարավոր են խնդիրներ արյան ձևավորման հետ (նվազում է էրիթրոցիտների և լեյկոցիտների քանակը): Թույլ իմունիտետ ունեցող պացիենտների մոտ ճառագայթային թերապիայի հանդեպ արձագանքն ավելի սուր է լինում, նույնը դիտվում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր առաջին անգամը չէ, որ ընդունում են այդ թերապիան:
Ճառագայթային թերապիայի հիմնական հետևանքները վերացնելու համար պացիենտներին նշանակում են առողջությանը նպաստող պատրաստուկներ, վիտամինային հավաքածուներ, որոնք բարձրացնում են իմունիտետը և օրգանիզմի ինֆեկցիաների հանդեպ դիմադրողականությունը, ինչպես նաև այնպիսի դեղեր, որոնք օրգանիզմից դուրս են բերում թունավոր նյութերը և վերականգնում են արյունաստեղծման գործառույթները:
16.05.2013 Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Lilit26, բարև Ձեզ: Ձեզ մոտ գեղձի չափսերը մեծ են նորմայից: Գեղձի մեծացման դեպքում ցավ որպես այդպիսին չի լինում, ավելի շատ ճնշման, խեղդոցի զգացողություն կարող է լինել, քանի որ մեծացած գեղձը ճնշում է շնչափողին և կերակրափողին: Ինչ վերաբերում է սննդակարգին, հատուկ սահմանափակումներ չկան:
Lilit26
23.01.2016
Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
17.07.2014
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYNWzqTa' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ